Երեւանի ավագանու այսօրվա նիստում Երեւան քաղաքի հիմնադրման 2803-ամյակի առթիվ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանը, Հայաստանի ժողովրդական արտիստներ Նորայր Մեհրաբյանը եւ Արտյուշա Կարապետյանը, ինչպես նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Էլիբեկյանն արժանացել են «Պատվավոր քաղաքացի» կոչմանը:
Ըստ որոշման նախագծի, կոչումը շնորհվել է մշակույթի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ