Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուք իրավունք չունեիք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննարկման փոխարեն` Ձեր քթի պլաստիկ վիրահատությունն իրականացնել». Ալեքսանդր Կոչուբաևը՝ Աննա Դանիբեկյանին

Հոկտեմբեր 26,2021 17:07

«Պարոն Բաղդասարյանի հայրը, որը դատավոր է, ինքնաբացարկ է հայտնել իմ մասնակցությամբ գործով միայն այն բանի համար, որ իր որդին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, և կարող է այդ հանգամանքը կասկածի տակ դնել իր անաչառությունը»,- Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

Ի պատասխան մեղադրող դատախազի՝ «պրիմիտիվ» բառով բնորոշվող որակումների՝ նա ասաց. «Պարոն Բաղդասարյան, գուցե հեռախոսով էիք զբաղված, չէիք լսում՝ ինչի մասին էի խոսում, տեսագրությունը կդիտեք և պրիմիտիվության վերաբերյալ Ձեր կարծիքը կփոխեք: Ես չեմ այդ քրեական գործը հարուցել, Դուք ինքներդ եք հարուցել, ուղարկել նախաքննության, ինձ էլ կանչել՝ որպես վկա, կասկածյալ»:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հարցրեց՝ ի՞նչ նշանակում պաշտպանության կողմի վկա, այսինքն՝ պաշտպանական կողմի միջնորդությա՞մբ եք ներգրավվել: Ալեքսանդր Կոչուբաևն Աննա Դանիբեկյանին հարցրեց՝ քրեական գործի նյութերին ծանո՞թ է, դատավորը պատասխանեց՝ ոչ:

Ալեքսանդր Կոչուբաևն ասաց՝ չի պատրաստվում դատարանի դահլիճում ցուցմունք տալ, միայն հայտարարեց. «Ես խստորեն դատապարտել եմ Ձեր քայլը, գտել եմ, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննարկման փոխարեն Դուք իրավունք չունեիք Ձեր քթի պլաստիկ վիրահատությունն իրականացնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031