Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյան. «Մի տարբերակ գտեք, խնդրում եմ, այս դատավարությունն այսպես շարունակվել չի կարող»

Հոկտեմբեր 26,2021 16:49

Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ մերժեց Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: 

Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը լքեց դատական նիստերի դահլիճը հետևյալ պատճառաբանությամբ. «Այս իրավիճակում չեմ կարող գտնվել դատական նիստերի դահլիճում և ձևական մասնակցել այս դատավարությանը»: Նախագահող դատավորը հայտարարեց՝ չի թույլատրում:

Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարեց, որ արդեն մեկ ամիս է՝ խնդրում է նյութեր տրամադրել, չի կիսում, որ վերաբերելի մասն են տվել նյութերի, քանի որ իրավունք չունեն մասերն ընտրել: Ալեքսանդր Կոչուբաևը հորդորեց դատավորին վեր կանգել այն մտքից, որ սա դարի դատավարությունն է և ֆիքսված օրերը դատավարության փոխել, քանի որ արդեն մեծ ծավալ չի ներառում գործը:

Նախագահող դատավորն ասաց՝ Արմեն Գևորգյանն ունի երկու պաշտպան, և կարող են հարմարեցնել, ուստի օրերը փոխելու կարիք չկա:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդեց դատական սանկցիա կիրառել Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ: Դատարանը գտավ, որ պաշտպանի վարքագիծը ոչ իրավաչափ է, որ այն միտված էր դատարանի բնականոն ընթացքը խոչընդոտելուն: Հետևաբար նրա նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նկատողության ձևով:

Իսկ ամբաստանյալ Արմեն Գևորգյանը դատարանի՝ գործի ամբողջական նյութերը չտրամադրելու վարքագիծը որակեց որպես «կապրիզ»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ հայտարարեց. «Մի տարբերակ գտեք, խնդրում եմ, այս դատավարությունն այսպես շարունակվել չի կարող»:

Նախագահող դատավորը համարեց, որ Արմեն Գևորգյանի պաշտպանների բացակայությամբ դատական նիստը շարունակվել չի կարող: Ուստի դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00-ին:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031