Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջան, որտեղ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ ներկա է գտնվել Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացմանը:
Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, երկու նախագահները միասին կտրել են կարմիր ժապավենը և ցուցադրել Ղարաբաղի «օդային դարպասների» խորհրդանշական բանալիները:
Օդանավակայանը կառուցվել է 8 ամսում: Առաջին փորձնական ուղևորա- և բեռնափոխադրումները Բաքվից իրականացվել են սեպտեմբերի 5-ին:
Օդանավակայանն ունի 3000 մետր երկարությամբ և 60 մետր լայնությամբ թռիչքուղի, նախատեսված է 8 օդանավի համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ