«Չեք կարողանում կառավարել թիմ, ստիպեք՝ գալ նիստին, բերել եք՝ օրենք եք փոխում՝ սեփական թիմին զոռով ավագանու նիստ բերելու համար: Խեղկատակություն է սա»,-ավագանու այսօրվա նիստում ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն՝ արձագանքելով ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Հովհաննիսյանին: Հովհաննիսյանը հորդորեց՝ տիկի՛ն Խաչատրյան մի քիչ ձեզ զսպեք:
Անի Խաչատրյանը առաջարկեց ներկա-բացակա անել եւ տեսնել, թե «Իմ քայլը» խմբակցությունից ովքեր չեն գալիս ավագանու նիստերին, ապա դիմելով քաղաքապետին՝ ասաց. ««Իմ քայլը» խմբակցությունն ունի ավագանու անդամներ, որոնք ամբողջ նստաշրջանը չեն եկել եւ դա օրենքով է, պետք է նրանց հեռացման հարցը դնել ավագանու նիստում: Կարող եմ անվանական էլ ասել՝ ովքեր չեն եկել»:
Հայկ Մարությանն ի պատասխան ասաց. «Եթե օրենքով նախատեսվում է, որ այդ մարդիկ պետք է դուրս գան, պետք է ձեռնարկել եւ անել, ոչ ոք ձեր ձեռքը չի բռնում: Ձեռնարկեք՝ արեք»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ