Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Մադոյանը աշխարհի առաջնությունում մեկնարկել է Սլովենիայի ներկայացուցչի նկատմամբ հաղթանակով

Հոկտեմբեր 26,2021 14:41

Այն բանից հետո, երբ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակն առանց մենամարտի շնորհվեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանին, Հայաստանի ազգային հավաքականից առաջինը ռինգ մտել է 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, որի մրցակիցը որակավորման փուլում ներկայացնում էր Սլովենիան: Մադոյանը առավել քան վստահ է անցկացրել բոլոր երեք ռաունդները եւ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարել:

Մենամարտից հետո ՀԲՖ-ի հետ զրույցում հայաստանցի բռնցքամարտիկը ասել է, թե Բելգրադ եկել է ոսկե մեդալ նվաճելու նպատակով:

Գուրգեն Մադոյանը երկրորդ մենամարտն անցկացնելու է հոկտեմբերի 28-ին՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից լեհ Դամիան Դուռկաչի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031