Սերբիայի մայրաքաղաքում մեկնարկած բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության երկրորդ օրը նույնպես Հայաստանը երկու մասնակից ունի:
Ցերեկային մրցահերթում 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը ուժերը չափելու է Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արգիշտի Տերտերյանի հետ:
Իսկ երեկոյան Նարեկ Մանասյանը 92 կգ քաշային կարգում հանդիպելու է իտալացի Ազիզ Աբբես Մուհիդիննի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ