«Տեսանյութում ցուցադրվածն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի խնդրանքով անդրադառնալով երկու շաբաթ առաջ փաստաբան Արա Զոհրաբյանի հրապարակած՝ ոստիկանների մասնակցությամբ տեսանյութին՝ ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Թագուհի Թովմասյանն ասաց, որ խոսել է ոստիկանապետի հետ, որը վստահեցրել է՝ ծառայողական քննություն է կատարվում․ «Ձեր ասածն ու իր ասածը չեն համապատասխանում իրար։ Եթե չի համապատասխանում իրականությանը, ծառայողական քննության թեման ո՞րն է։ Եվ, ինչո՞ւ եք մարդուն բերման ենթարկել ծեծելով եւ երեխաների ներկայությամբ»։
Արա Ֆիդանյանը պատասխանեց․ «Իսկ դուք քաղաքացուն հարցրե՞լ եք, թե ինչու չի ենթարկվում ոստիկանության օրինական պահանջին։ Վստահեցնում եմ՝ ոստիկանությունը բերման չի ենթարկում այն անձին, որը ինքնակամ ներկայանում է։ Իսկ ծառայողական քննությունը նշանակված է այն դեպքի առնչությամբ, երբ անձը բերման է ենթարկվում, եւ հարուցված է քրեական գործ։ Կրկնում եմ, որ տեսանյութի եւ իրականության միջեւ էական հակասություն կա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ