Անդալուսիայի Տոռեմոլինոս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման կապակցությամբ այդ քաղաքում գտնվող` Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը ս․թ․ հոկտեմբերի 25-ին հանդիպում ունեցավ քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիայի հետ։
Քննարկվեցին Հայաստանի և Իսպանիայի տարբեր քաղաքների միջև տնտեսական, մշակութային, սպորտային, զբոսաշրջային և այլ ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության ձևավորման հնարավորությունները։
Քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիան ցանկություն հայտնեց Տոռեմոլինոսի պատվիրակության հետ 2022թ․ ապրիլ-մայիս ամիսներին այցելել Հայաստան։
ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ