«Դա նույնիսկ ավելի լավ կլինի, քան որոշ եվրոպական քաղաքներում, քանի որ կլինի ամենաժամանակակից համակարգը»,-այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ 2-3 ամսից կսկսվի հասարակական տրանսպորտում երթեւեկության համար վճարման քարտային համակարգի ներդրումը։ Ըստ քաղաքապետի այս շաբաթ էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրման մրցույթ կհայտարարվի:
«Ժամանակավոր կգործեն ե՛ւ կանխիկ վճարման համակարգը, ե՛ւ էլեկտրոնային համակարգը, իսկ որոշ ժամանակ անց մենք ամբողջությամբ կանցնենք էլեկտրոնային համակարգին»,- ասաց Հայկ Մարությանը։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ