«Ես հաստատում եմ Գեղամ Մանուկյանի ասածը: Այո, Արցախն ուրացողը դավաճան է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ դուրս գալով նիստերի դահլիճից:
Հիշեցնենք, խորհրդարանի նիստերի դահլիճում այսօր հերթական միջադեպը գրանցվեց ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ: ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի ելույթից հետո ամբիոնին մոտեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Արձագանքելով Վիգեն Խաչատրյանի ելույթին՝ նա ասաց. «Արցախն ուրացողը դավաճան է»: Դրանից հետո դահլիճում իրավիճակը լարվեց: Հայտարարվեց ընդմիջում:
Ըստ Արթուր Ղազինյանի, Գեղամ Մանուկյանի այդ խոսքերը «գրգռեցին» նիստը վարող ԱԺ փոխնախագահի «նուրբ հոգին» եւ նա հրահանգեց Գեղամ Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից, ինչն էլ հիմք դարձավ նիստը վարողի գործողությունների օրինաչափության հարցը քննարկելու:
Արթուր Ղազինյանը համարում է, որ իշխանությունը իր հերթական ռեպրեսիվ քայլն է կատարում եւ շարունակում է գործել կամայական: Նա համարում է, որ Գեղամ Մանուկյանն ընդամենն արձագանքել է նախկին ելույթ ունեցողին եւ համոզված է, որ Հայաստանում չկա մի քաղաքացի, որը Արցախն ուրանալը դավաճանություն չի համարում:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ