Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 25-ին «Արզաքանցյան Տիգրան» հիմնադրամի հիմնադիր Տիգրան Արզաքանցյանը հաղորդում է տվել այն մասին, որ հաղորդագրություն է ստացվել ոմն օպերատոր էդիկից, որ վերջինիս մոտ առկա է իր անձը վարկաբեկող տեսանյութ:
Ըստ նույն աղբյուրի, Արզաքանցյանին սպառնացել են հրապարակել տեսանյութը, որից հետո նա կնոջ՝ Նատալիա Ռոտենբերգից տեղեկացել է, որ օպերատորը պահանջել է 8.000.000 դրամ՝ տեսանյութը համացանցում չտարածելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:
Լուսանկարը՝ Տիգրան Արզաքանցյանի ֆեյսբուքյան էջից