Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ի սպառ արգելել գովազդել գործունեության մի տեսակ, որը միանգամայն թույլատրելի է և օրինական՝ եվրոպացիների մտքով դեռևս չի անցել

Հոկտեմբեր 26,2021 13:10
govazd

Ինչպես գիտեք՝ գովազդի մասին ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում պետք է ամբողջությամբ արգելվի վիճակախաղերի (տոտալիզատորների) և ինտերնետ շահումով խաղերի գովազդը։ Նախագծի հեղինակները, որպես հիմնավորում նման ծայրահեղ քայլի՝ ի թիվս այլ փաստարկների, բերում են նաև եվրոպական երկրների փորձը։

Սակայն «եվրոպական փորձի» ամենամակերեսային հետազոտությունն անգամ ցույց է տալիս, որ վիճակախաղերի (տոտալիզատորների) և ինտերնետ շահումով խաղերի գովազդը չի արգելվում այն երկրների բացարձակ մեծամասնությունում, որտեղ դրանք կազմակերպելու գործունեությունը թույլատրված է օրենքով։ Այսինքն՝ եթե տվյալ երկրում թույլատրվում է կազմակերպել, օրինակ՝ առցանց կազինո խաղեր, ապա գովազդել այդ նույն խաղերը տվյալ երկրում նույնպես թույլատրվում է։ Որոշ դեպքերում կիրառվում են տարատեսակ սահմանափակումներ, ինչպիսիք են՝ գովազդի հեռարձակման տևողությունը, խաղամոլության վերաբերյալ նախազգուշացումները և այլն: Սակայն ի սպառ արգելել գովազդել գործունեության մի տեսակ, որը միանգամայն թույլատրելի է և օրինական՝ եվրոպացիների մտքով դեռևս չի անցել։
Արևմուտքում ընդամենը գործում են ողջամիտ սահմանափակումներ։ Մասնավորապես, մի շարք երկրներում առկա են հեռուստատեսությամբ կամ ռադիոյով գովազդի սահմանափակումներ միայն որոշակի ժամերի համար (Գերմանիա, Միացյալ թագավորություն, Իսպանիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ)։ Երկրների մեկ այլ հատվածում առկա են նաև համացանցով գովազդի հստակ և մասնակի սահմանափակումներ, այն է՝ գովազդի թույլտվություն միայն սպորտային տեղեկատվության տրամադրմամբ մասնագիտացած կայքերում (Ռուսաստան)։ Կա նաև վիրտուալ սլոթերի, առցանց կազինոյի և առցանց պոկերի գովազդի արգելք ժամը 6:00-ից 21:00-ն (Գերմանիա)։ Ընդ որում՝ անգամ այն երկրներում, որտեղ վիճակախաղերի, շահումով խաղերի գովազդի արգելք է սահմանված, այդ արգելքը չի տարածվում տոտալիզատորների գովազդի վրա (Էստոնիա)։
Եվրոպական երկրների գերակշռող մեծամասնությունում սահմանափակումները վերաբերում են գովազդում տրամադրվող տեղեկատվության բովանդակությանը և մատուցման ձևերին, ինչպես նաև հասանելիությանը անչափահասներին։
Միևնույն ժամանակ, «Պատասխանատու խաղի» կանոնակարգումները, որոնք հենց Եվրոպայում համարվում են խաղացողների իրավունքների պաշտպանության հիմնական և ամենաարդյունավետ միջոցը, կարող են դառնալ փայլուն այլընտրանք գովազդի արգելքին: Օրենսդրական փոփոխությունները պետք է միտված լինեն ոչ թե առհասարակ խաղերի մասնակցությունը սահմանափակելուն կամ արգելելուն, այլ, օրինակ՝ «Պատասխանատու խաղի» կանոնակարգումներ ներդնելուն և խաղերը որպես ժամանցի տեսակ, այլ ոչ թե խաղամոլության կամ գումար աշխատելու միջոց ընկալվելուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031