Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի դատարանը որոշում է կայացնելու Մեղրիի նախկին համայնքապետի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

Հոկտեմբեր 26,2021 12:50

Ազգային ժողովի պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Սյունիքի մարզի դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանին միջնորդություն ներկայացրեց փոխելու իր պաշտպանյալի խափանման միջոցը։ Ըստ պաշտպանական կողմի, հարցաքննվել են վկաները, ամբաստանյալը չի կարող ազդել վկաների վրա։

Դատախազը առարկեց՝ նշելով, որ դեռ չեն հարցաքննվել ամբաստանյալները։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Թե երբ կհրապարակվի որոշումը՝ ժամը հայտնի չէ։ Դատավորը հայտարարեց, որ նախապես կողմերին կտեղեկացնեն։

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանը մեղադրվում է արգելոցի տարածք օտարելու մեջ եւ համայնքային բյուջեին զգալի վնաս հասցնելու համար։

Լրացում. Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ Նապոլեոն Օհանյանը մերժեց գրավի միջնորդությունը. Մխիթար Զաքարյանը կշարունակի մնալ կալանավորված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031