Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վարդեւանյանն ուղղեց Քերոբյանին․ «Կարեն Կարապետյանի նախագծով հունվարի 2-ը եւ 7-ը ոչ աշխատանքային էին»

Հոկտեմբեր 26,2021 12:17

«Այո, պետք է շատ աշխատել, բայց այնպես չէ, որ հայ ժողովուրդն աշխատասեր չի։ Ոչ, առավել քան աշխատասեր է։ Այլ հարց է, որ պետական ու քաղաքական պաշտոնյաներն ավելի շատ պետք է աշխատեն»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցում է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության նախագիծը, որով հունվարի 2-5-ը եւ հունվարի 7-ը դառնում են աշխատանքային օրեր։ Քերոբյանն այսօր, դիմելով ընդդիմությանը, ասել էր, որ դեռեւս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է նման նախագծին կողմ եղել։

«Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանն ուղղեց նրան․ «Այո, երբ Կարեն Կարապետյանն էր որպես վարչապետ ներկայացրել նման նախագիծ, հունվարի 2-ը եւ 7-ը ոչ աշխատանքային օրեր էին մնում, եւ դա, կարծում եմ, առավել քան տրամաբանական է։ Մեր խմբակցությունը ներկայացնելու է առաջարկ, որ ամսի 2-ը եւ 7-ը լինեն ոչ աշխատանքային։ Ի դեպ, պարոն Քերոբյանը չի անդրադարձել այն փաստին, որ ըստ ԱԺ աշխատակազմի կարծիքի՝ այս նախագիծը չի համապատասխանում նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին, որովհետեւ պարունակում է միայն տնտեսական ակտիվության ցուցանիշների մասին հիմնավորումներ»։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ իր հերթին ասաց՝ որոշ դեպքերում օրենսդրությունը չի նպաստում աշխատանքային մշակույթի ամրապնդմանը․ «Աշխատանքի պետք է գալ 08:45-ին, ոչ թե 09:15-ին»։ Ապա Պապոյանն անդրադարձավ Արամ Վարդեւանյանի ելույթի այն հատվածին, որում նա պնդում էր անցումային դրույթ սահմանել եւ նախագծում նշված օրերը նախ աշխատանքային դարձնել միայն պետական պաշտոնյաների համար։ «Եթե պոպուլիզմի մասին գիրք գրենք, ապա պարոն Վարդեւանյանի մտքերը դրանում անպայման տեղ կգտնեն»,-հեգնեց Գեւորգ Պապոյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031