Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Ձեր գործընկերների մտքով էլ է անցել․ դեռ Կարեն Կարապետյանի օրոք է սա եղել»․ Վահան Քերոբյանը՝ Գեղամ Նազարյանին

Հոկտեմբեր 26,2021 11:56

«Ինձ հանդիպող ամեն երրորդ մարդը խնդրել է ԱԺ-ում մի հարց բարձրաձայնեմ՝ ո՞ւմ մտքով է անցել տոնը խլել մարդկանցից։ Դուք ասում եք, որ սա արվում է, որ ժողովուրդն աշխատի։ Իսկ նկատե՞լ եք, որ ժողովուրդը չափից դուրս շատ է աշխատում՝ անգամ կիրակի օրերին ու աշխատանքային օրերին։ Ժողովուրդը հանգիստ չունի»,-ԱԺ լիագումար նիստում այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը զեկուցում է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության նախագիծը, որով հունվարի 2-5-ը եւ հունվարի 7-ը դառնում են աշխատանքային օրեր։

Գեղամ Նազարյանը կասկած հայտնեց, որ այսպես կառավարությունն ուզում է հունվարի յոթի մեռելոցի օրն էլ խլել ժողովրդից։ Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Իմ մտքով է անցել եւ գործընկերներիս։ Ձեր գործընկերների մտքով էլ է անցել։ Արամ Վարդեւանյանն ասել է, որ նման նախագիծ դեռեւս Կարեն Կարապետյանի  կառավարությունն է փորձել անցկացնել, չի ստացվել ինչ-որ պատճառներով։ Ուստի նաեւ ձեր գործընկերներն են կարծում, որ սա ճիշտ նախագիծ է։ Բիզնես հանրությունը լայն կոնսենսուս ունի այս նախագծի վերաբերյալ»։

Գեղամ Նազարյանը պնդեց, որ մարդկանցից խլում են ավանդական տոնը, իսկ հունվարի յոթը պարտադիր պետք է մեռելոց լինի՝ չորս հազար զոհ ունենք։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Գեղամ Նազարյանի նկատառումն այսպես վերաշարադրեց․ «Պարոն Քերոբյան, ասեք, ինչի՞ եք ուզում իրականացնել այս ազգակործան ծրագիրը»։

Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Չեմ կարող հիշել, թե ձեր ասած ավանդույթներն ինչ արմատներ ունեն։ Երեւի 2000-ականներից է սկսվել նման երկար ձեւով տոն նշելը։ Մենք լայն քննարկումներ ենք ունեցել, եւ այս նախագիծը բոլորի դուրը գալիս է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031