Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ՀՀ ԱՆ ՔԿՀ դիտորդական խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը և հայտնել, որ գողացել են իրեն պատկանող «Աուտհոզ» տեսակի հեծանիվը:
Դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբ, եւ Հովհաննիսյանից ընդունվել է հաղորդում:
Վնասի չափը պարզվում է, նախապատրաստվում են նյութեր:
Լուսանկարը՝ Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից