ՀՀ կառավարության որոշմամբ՝ վերականգնվում է «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» հուշարձանը, որը գտնվում է Երևան-Սևան մայրուղու 32-րդ կմ-ի վրա։
Հուշարձանը կառուցվել է 1978 թ․ քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակությամբ։
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ և ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ ավելի քան 141 մլն դրամ է հատկացվել արձանի վերականգնման, 27 մլն դրամ էլ՝ տարածքի բարեկարգման համար։
Դավիթ Բեջանյանի ժառանգների ցանկությամբ ու համաձայնությամբ՝ արձանի վերականգնումն իրականացնում է երիտասարդ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը:
Լուսանկարիչ՝ Արեգ Բալայան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ