Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում սահմանի վիճակի վերաբերյալ փակ քննարկում կլինի․ ԱԳ նախարարը չի մասնակցի

Հոկտեմբեր 26,2021 10:56

«ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ խորհրդարանի պատգամավորների առնվազն 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն առաջացնող՝ «Հայ-ադրբեջանական շփման գծում տիրող վիճակը եւ սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստում։ Առաջարկը պետք է ընդունվի ձայների մեծամասնությամբ»,-ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 63 «կողմ» ձայներով որոշումն ընդունվեց։

Ռուբինյանի փոխանցմամբ՝ այս հարցի առնչությամբ առաջարկվել է փակ քննարկման ժամանակ հարակից զեկուցման իրավունք տալ ՀՀ ԶՈՒ ԳՇ առաջին տեղակալ Կամո Քոչունցին եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին։ Որոշումն ընդունվեց 86 «կողմ» ձայներով։

«Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց․ «Առաջարկել էինք ԱԳ նախարարին եւս հրավիրել։ Շատ հարցեր իր ոլորտին են վերաբերում»։ Ռուբինյանը պատասխանեց, որ ընդդիմության առաջարկը փոխանցել է կառավարությանը եւ կառավարությունը հարկ է համարել վերոնշյալ պաշտոնյաներին գործուղել ԱԺ՝ փակ քննարկման համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031