ԱԺ հերթական նստաշրջանի մեկնարկին այսօր, երբ ԱԺ ամբիոնից խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը օրակարգն էր ներկայացնում, ներս մտավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը։ Նա վերջերս է ազատվել կալանքից եւ նիստին առաջին անգամ է մասնակցում։ Գործընկերները նրան ծափերով եւ ոտքի կանգնելով դիմավորեցին, թեեւ այդ պահին Ռուբինյանը դեռ ելույթ էր ունենում։
«Հարգելի գործընկերներ, խնդում եմ լռել»,-հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ Սիսիան համայնքի նախկին ղեկավար Արթուր Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ