Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պետական պարտքը ավելացել է՝ հատելով 9 մլրդ դոլարի շեմը. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 26,2021 10:06

Հայաստանի պետական պարտքը ավելացել է՝ հատելով 9 մլրդ դոլարի շեմը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 9 մլրդ 31 մլն դոլար կամ 4 տրիլիոն 369 մլրդ դրամ։ Այն, նախորդ ամսվա օգոստոսի համեմատ, աճել է 86 մլն դոլարով, իսկ 1 տարվա կտրվածքով՝ 1 մլրդ 184 մլն դոլարով։

Պետական պարտքի մեծ մասը կառավարության արտաքին պարտքն է, որը կազմում է 8 միլիարդ 564 մլն դոլար։ Սրա մեջ են մտնում արտաքին վարկերն ու փոխառությունները, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պարտատոմսերը, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժույթային պետական պարտատոմսերը։ Տարեսկզբի համեմատ՝ կառավարության արտաքին պարտքն ավելացել է 1 մլրդ 190 մլն դոլարով։ Կառավարության ներքին պարտքը կազմում է 2 միլիարդ 372 միլիոն դոլար։

Սրա մեջ են մտնում ներքին վարկերն ու փոխառությունները, ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն ու արտարժույթային պետական պարտատոմսերը։ Կառավարության ներքին պարտքը կազմում է 6 մլրդ 192 մլն դոլար։ Պետական պարտքի 473 միլիոն դրամը Կենտրոնական բանկի պարտքն է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031