Անցած շաբաթ «Ալիք մեդիա» լրատվամիջոցը տեղեկություն հրապարակեց, ըստ որի, այս տարվա նոյեմբերի 10-ին Մոսկվայում Փաշինյանը, Պուտինը եւ Ալիեւը երկու փաստաթուղթ են ստորագրելու: Վկայակոչելով «դիվանագիտական հավաստի աղբյուրները»՝ կայքը նշում է, որ առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների խորհրդային բանակի Գլխավոր շտաբի քարտեզները: Երկրորդ փաստաթուղթն, ըստ «Ալիք մեդիայի», առնչվում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին:
Ռուսական որոշ կայքեր (այդ թվում՝ «Ռիա-նովոստին») հաստատեցին նման հանդիպման հնարավորությունը: Երեք-չորս օր լռելուց հետո հայաստանյան եւ ռուսաստանյան պաշտոնական աղբյուրներն անդրադարձան այդ հարցին. դրանց ասածի իմաստն այն է, որ բարձրագույն մակարդակով հանդիպում իսկապես կարող է տեղի ունենալ, սակայն որեւէ կոնկրետ պայմանավորվածություն առայժմ չկա:
Հայաստանում շատերն առաջ են քաշում այն տեսությունը, որ տեղեկատվական արտահոսքը կազմակերպել է հենց ինքը՝ Հայաստանի իշխանությունը: Եթե այդ տեսությունը ճիշտ է, ապա կարող է լինել երկու բացատրություն. կա՛մ վարչակազմը պատրաստում է հասարակական կարծիքը, կա՛մ Փաշինյանն իրականում չի ուզում նման փաստաթուղթ ստորագրել եւ որպես արդարացում ցանկանում է ներկայացնել «հասարակական դժգոհությունը»:
Այդպե՞ս է դա, թե՞ ոչ՝ դժվարանում եմ ասել, բայց պարզ է, որ սեղանին դրված են մոտավորապես հենց ա՛յս բովանդակության փաստաթղթեր, եւ այդ առումով իմաստալից են հետեւյալ հարցերը.
Կարդացեք նաև
1/ արդյո՞ք Փաշինյանը կարող է խուսափել այդ փաստաթղթերի ստորագրումից,
2/ արդյոք հնարավո՞ր է սահմանագծման եւ սահմանազատման հարցը բաժանել, առանձնացնել տարածքային ամբողջականության հարցից,
3/ արդյո՞ք հնարավոր է ապաշրջափակման հարցերում «սիմետրիկ» մոտեցում՝ մենք նրանց ենք ճանապարհ տալիս, նրանք՝ մեզ:
Եթե այս երեք հարցերի պատասխանը (ինչպես որ ես ենթադրում եմ) բացասական է, ապա այդ փաստաթուղթը պետք է ստորագրի հենց Փաշինյանը, քանի որ նրա՛ քաղաքականությունն է բերել նման արդյունքի:
Ինչ մնում է «ներքին ճնշմանը», ապա այս հարցում, կարծում եմ, Փաշինյանի ձեռքերն ազատ են: Հունիսի 20-ին ՔՊ-ին քվեարկած 680 հազարից ավելի քաղաքացիներ տվել են վարչապետին այդ մանդատը: Այդ 680 հազարից շատերը՝ ոմանք մասնավոր զրույցներում, իսկ ոմանք՝ հրապարակավ՝ ֆեյսբուքում, ասում են, որ Արցախում դեռեւս մնացած մարդիկ հայ չեն (ավելի կոպիտ բառերը չեմ ուզում մեջբերել): Իսկ ՔՊ-ական պատգամավորներն ասում են, որ պնդումը թե «առանց Արցախի Հայաստան չկա»՝ սխալ է: Այնպես որ «այդ կողմից» ես ոչ մի խնդիր չեմ տեսնում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պարոն Աբրահամյան իսկ ինչո՞ւ եք միայն ՔՊ պատգամավորներին հիշում, որ ասում են թե Արցախում հայեր չեն: Նիկոլ Փաշինյանի բանաձեւն է՝ հակամարտության լուծումը պետք է լինի Հայաստանի, Արցախի, ադրբեջանի ժողովուրդների սրտով: Նիկոլն ինքն է ասում, որ Արցախի ժողովուրդը եւ Հայաստանի ժողովուրդը տարբեր են: Իսկ նրա պատգամավորներն ու այլ ՔՊ-ականներ ուղղակի կրկնում են, գուցե այլ ձեւակերպումներով:
Այնպես որ Նիկոլի քաղաքականության արդյունքը ոչ միայն Հայաստանի ինքնիշխանության գրեթե ամբողջական կորուստն է, այլ նաեւ՝ Արցախում հայեր չեն մտքի լայն կիրառումը:
Ժամանակը ոսկի է, մեր գիտնականները հասարակական հիմունքներով պետք է իրենց այդ ոսկու ասենք տասնհինգ տոկոսը ներդնեն հասարակական նպատակների իրացմանը, մեր գործարարները իրենց արտադրանքից ասենք կոմերցիոն ծախսերից բաժին հանեն հասարակական նպատակների իրացմանը, կարճ ասած, ամեն արարչագործ իր ժամանակն ու ապրանքը հանում է հայ բորսա, իսկ հատուկ դիզայնի մարդիկ այդ ձրի հարստությունից սինթեզում են նոր որակի արժեք’ նույն այդ արհեստական բանականությամբ անօդաչու կամ առանց վարորդի ավտոնոմ սարքերը, որի մի մասը վաճառքի է հանվում դրսի ժողովուրդների համար եւ փողի է վերածվում եւ վերադառնում մեր արարչագործներին, մյուս մասը ձրի տրվում է մեր ժողովրդին ու բարեկամ ժողովուրդներին’ նրանց բարօրության համար: Այսպիսով, հայ բորսա, որտեղ բոլոր անխտիր հայ եւ բարեկամ ժողովուրդների գիտնականները, ինժեներները, գործարարները եւ այլ արարչագործներ ներկայացնում են իրենց պորտֆոլիոն, իսկ հատուկ տեսակի դիզայներները այդ ամենից հրաշքներ են կերտում եւ տեխնիկական առաջադրանքներ հրապարակում, եթե ինչ որ բան պակասում է: Երբ հաջողակներն իրար հետ համագործակցում են, ռեզոնանսի նման բոլորի հնարավորությունները բազմապատկվում են: Հայ հաջողակներ բոլոր երկրների, միացե՛ք: