ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կիպրոս կատարած պաշտոնական այցի ընթացքում արդեն երկրորդ անգամ ինչ-որ 4-5 հոգի եկել հյուրանոցի մոտ ակցիա էին անում։
Էլ դավաճան, էլ ինչ ասես։ Ասում եմ՝ լավ հարց չկա, բայց պատերազմի ժամանակ Կիպրոսում գոնե տա՞ք էր։ Ու կամ գոնե էս ակցիաների համար նորմալ ժամավճար տալի՞ս են։ Էլի լռություն։
Մի խոսքով էլի հինգ րոպե գոռացին, նկարվեցին ու ծիծաղելով գնացին։
Կարդացեք նաև
Մի խոսքով, սիրելի պատվիրատուներ, սա հաշվի առեք, գուցե գնի հարցում որոշակի զեղչեր ստանաք անպիտան ծառայությունների համար»։
Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Կիպրոս այցելության ժամանակ կիպրոսահայությունը բողոքի ցույց է արել, որի ժամանակ հնչել են «Նիկո՛լ, Ալե՛ն, դավաճան», «Դուք ընդունված չեք այստեղ» կոչեր։ Ցույցին միջամտել է ոստիկանությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=ooF6l-edPGk&t=58s