Բելգրադում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ:
Վիճակահանությամբ այսօր մեր տղաներից առաջինը պայքարի մեջ ներգրավվելու էր Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, որի մրցակիցը պետք է լիներ Պուերտո Ռիկոն ներկայացնող Յան Պիզարրո Ռիվերան:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կայքը տեղեկացնում է, որ հաղթանակը առանց մենամարտի շնորհվելու է մեր մարզիկին, քանի որ մրցակիցը կշռման արարողության ժամանակ չի տեղավորվել պահանջվող քաշում՝ թույլատրելիից ավել է կշռել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ