ATP-ն հրապարակել է հոկտեմբերի 25-ի դրությամբ թենիսիստների վարկանիշային դասակարգման նոր աղյուսակը:
Տղամարդկանց լավագույն տասնյակում մեկ փոփոխություն է կատարվել: Նորվեգացի Կասպեր Ռուուդը բարձրացել է ութերորդ հորիզոնական՝ զբաղեցնելով ավստրիացի Դոմինիկ Տիմի տեղը: Ցուցակը կրկին գլխավորում է խորվաթ Նովակ Ջոկովիչը, իսկ լավագույն եռյակում նրան հաջորդում են ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը:
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, շնորհիվ Կրեմլի գավաթի խաղարկությունում կիսաեզրափակիչ հասնելուն, վերադարձել է TOP-30:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ