2018թ A1 Group-ը Շենգավիթում Բիզնես կենտրոն հիմնեց, որտեղ մեկ հարկի ներքո հավաքվեցին ՏՏ, մարքեթինգային, հաշվապահական, այլ ոլորտներում գործող կազմակերպություններ:
«Շենքը բավականին հետաքրքիր ճարտարապետական կառույց է, որը վերակառուցման կարիք ուներ: Հաշվի առնելով բիզնես տարածքների նկատմամբ աճող հետաքրքրությունը, գաղափար առաջացավ վերակառուցել այն եւ դարձնել Բիզնես կենտրոն, ինչը եւ իրականացրեցինք Կոնվերս Բանկի հետ: Բանկի հետ համագործակցության արդյունքում ստացանք այսպիսի գեղեցիկ կառույց»,-ասում է A1 Group-ի ներկայացուցիչ Աշոտ Գրիգորյանը:
Նրա խոսքով, վերջին շրջանում բիզնես տարածքների նկատմամբ պահանջարկը սկսել է աճել: Ընկերությունը մտադիր է եւս մեկ Բիզնես կենտրոն հիմնել:
«Քանի որ մեծ նախագծերի իրականացումը սեփական միջոցներով բավականին բարդ է, բոլոր ընկերությունները դիմում են վարկային միջոցների: Նախագիծը մենք նախատեսում ենք իրականացնել Կոնվերս Բանկի հետ համատեղ՝ հաշվի առնելով առկա հաջողված ծրագրերը»,- ասում է Աշոտ Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Կոնվերս Բանկի ՓՄՁ վարկավորման պրոդուկտների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է Բանկի պաշտոնական կայքում՝ www.conversebank.am։
Բանկը ՓՄՁ վարկավորում է իրականացնում նաեւ առցանց հարթակում՝ https://www.conversebank.am/hy/smeconversebank/։
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: