Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին դատապարտել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի հարավային հատվածի ճանապարհներով անցնող իրանական բեռնատարներից տուրքեր գանձելու Ադրբեջանի քայլը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին դեսպանն ասել է «Tasnim»-ին տված հարցազրույցում, ցավալի համարելով այն, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարները պարտավորված են եղել վճարել տուրքեր:
Նշվում է, որ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված եռակողմ պայմանավորվածության՝ Հայաստանի հարավային հատվածի տարանցիկ երթուղում իրավիճակը պետք է մնար անփոփոխ, մինչև նոր երթուղու ավարտը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում