Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը:
ԲԴԽ նիստը նախագահող ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, հրապարակելով որոշումը, հայտարարեց. «Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 10-րդ մասերով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 155-րդ հոդվածով՝ ԲԴԽ-ն որոշեց արդարադատության նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող Քրիստինե Գրիգորյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել»:
ԲԴԽ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: ԲԴԽ որոշումն ընդունվել է միաձայն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ԲԴԽ ֆեյսբուքյան էջից