Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ասում էր` Հրո ջան, մի 15 րոպեով գամ, բայց մինչեւ գիշեր մնում էր». Հրանտ Թադեւոսյանը՝ Անդրանիկ Մարգարյանի մասին

Հոկտեմբեր 25,2021 15:25

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանը՝ Թաթոսը, որը ողջ կյանքում իր նման վառ անհատականությունների հետ է շփվել, Aravot.am-ի հետ զրույցում հիշեց, որ իր արվեստանոց հաճախ նաեւ Անդրանիկ Մարգարյանն էր գալիս:

«Ասում էր՝ Հրո ջան, մի 15 րոպեով գամ, գալիս էր ու մինչեւ գիշերվա 5-ը մնում»,-պատմեց նկարիչը:

Երվանդ Քոչարի ու Գառզուի հետ կապված մի դրվագ էլ հիշեց Հրանտ Թադեւոսյանը. «Մի շրջան վարձով էի ապրում եղբորս հետ, կիսանկուղային բնակարան էր, ցածր առաստաղով: Մի անգամ Քոչարն ու Գառզուն եկան, դուռը շատ ցածր էր, միշտ կռացած էինք ներս մտնում: Քոչարն էլ բարձրահասակ չէր: Բայց երբ անցավ, ցիլոն գլխից ընկավ: Շրջվեց, ասաց՝ Բուլո ջան, վաղը բոլորին կասես, որ երբ Քոչարը մտավ տուն, գլուխը կպավ դռանը: Նկատի ուներ՝ իբր բարձրահասակ է (նորից ժպտում է- Գ.Հ.)…

Մի նկար ունեմ՝ Մոսկվայի հայկական եկեղեցուն եմ նվիրել… Աստիճանների վրա սրբեր են՝ Հայաստան աշխարհի մուտքն է: Սրբերը աստիճանի վրա են, ինչը նշանակում է, որ Հայաստան մտնելիս պետք է ոտքերը հանել, նոր մտնել՝ որպես սրբավայր: Քոչարն ու Գառզուն ֆրանսերեն էին խոսում նկարիս մասին, ես էլ մի քիչ հասկանում էի: Ասացի՝ մաեստրո, իզուր ես ուրիշերեն խոսում, մեկ է հասկանում եմ: Ժպտացին…Ասացին՝ ո՞նց է այս գաղափարը Եվրոպայի վրայից թռել ու հասել Հայաստան, հրաշալի աշխատանք է»:

Հրանտ Թադեւոսյանի հետ զրույցի ուշագրավ մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031