Արցախում կորոնավիրուսով վարակված ուսուցիչների եւ աշակերտների թիվն այս պահին այնքան էլ շատ չէ, որպեսզի որոշում կայացվի անցնելու հեռավար ուսուցման։ Ըստ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի՝ այս պահին կորոնավիրուսով վարակված է 4 ուսուցիչ եւ 6 աշակերտ։
«Բոլոր դեպքերում մենք հակված չենք անցնել առցանց ուսուցման»,- ասում է նախարարը՝ բացատրելով՝ Արցախում ինտերնետ կապը որակյալ չէ, նախորդ տարվա առցանց ուսուցման արդյունքներն էլ ոգեւորիչ չեն՝ ընդամենը 30 տոկոս առջադիմություն է գրանցվել։ Այս դեպքում խոսքը հանրակրթական հաստատությունների մասին է։ Համաճարակային իրավիճակի սրման պարագայում բուհերը կարող են որոշել՝ ինչպես շարունակել ուսումնական գործընթացը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում