Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի կարգավիճակի եւ ինքնորոշման իրավունքի հարցերը պետք է լինեն կարգավորման հիմքում». Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 25,2021 14:30

Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցած որեւէ գործընթաց պետք է ընդգրկի Արցախի կարգավիճակի հստակեցման հարց, որի հիմքում պետք է լինի ինքնորոշման իրավունքի իրացման եւ դրա միջազգային ճանաչման հարցը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների՝ ՀՀ եւ Ադրբեջանի շփման գծում առկա իրավիճակի եւ սահմանազատման հարցով հրատապ նիստ հրավիրելու օրակարգին՝ նկատելով, որ այս հարցերով ընդդիմադիրների նախաձեռնած քննարկումներին իշխանությունները խուսափել են մասնակցել: Առկա խնդիրներն ընդդիմադիր պատգամավորը մտահոգիչ է համարում, իսկ հնարավոր լուծումների իր տեսլականը փաթեթային է. «Այս գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանի եւ Արցախի շուրջը, պետք է լինեն ընդհանուր մեկ փաթեթով։ Շատ բան կախված է նրանից, թե ինչ փաստաթուղթ կունենանք վերջում։ Օրինակ, դեմիլիտացիան հիմա առանձին է իրականացվում, որքան հասկանում ենք, մամուլում շրջանառվող դեռեւս ոչ ամբողջությամբ հաստատված տեղեկություններով, առաջիկայի համար փաստաթուղթ է պատրաստվում, որը դեռ պարզ չէ, թե ինչ բովանդակություն է ունենալու եւ ինչ խնդիր է լուծելու։ Եվ այս տեսանկյունից, ցանկացած գործընթաց, որը տեղի է ունենում Հայաստանի եւ Արցախի շուրջը, պետք է հաշվի առնի մի շատ կարեւոր հանգամանք. Արցախի կարգավիճակի հստակեցումը, ճշգրտումը, որի հիմքում պետք է լինի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը եւ դրա միջազգային ճանաչման մոտեցումը, պետք է լինի բոլոր գործընթացների հիմքում։ Այսինքն, չպետք է անուղղակիորեն տեղի ունենան գործընթացներ, որոնք հետագայում կփակեն հնարավորությունը Արցախի հարցով էֆեկտիվ բանակցություններ տանելու եւ մեր համար շահեկան դիրքեր ապահովելու համար»:

Բանախոսին զարմացնում է, որ պաշտոնական Երեւանը միջազգային հանրությանը տեղեկացնում է, որ կողմ է սահմանազատմանը եւ սահմանանշմանը, անգամ խորհրդային ինչ-որ քարտեզների է հղումներ անում: Խնդիրն, ըստ բանախոսի, այն չէ, որ հարցի կարգավորման որեւէ փուլում նման գործընթաց չի նախատեսվում կամ ընդդիմությունը դեմ է դրան, այլ իշխանության շտապողականությունն է, որի արդյունքում ՀՀ իշխանությունը նեղացնում է մանյովրելու հնարավորությունը՝ ՀՀ-ի եւ Արցախի համար շահեկան դիրքի հասնելու մասով: Նաեւ, անհասկանալի են, թե խորհրդային ի՞նչ քարտեզներ են ընտրված եւ ինչո՞ւ են հենց այդ քարտեզներն ընտրված:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031