Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն, հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել միջադեպ՝ ֆուտբոլիստների ու պետության ներկայացուցիչների՝ ոստիկանների միջեւ: Այս մասին զեկուցագիր են ներկայացրել իրենք՝ ոստիկանները:
Ըստ այդ տեղեկության, հոկտեմբերի 23-ին Կոտայքի բաժնի ոստիկանները «Արարատ» ՖԱ-ի գործադիր տնօրեն Ա. Նազարյանի գրության հիման վրա, հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով ծառայություն են իրականացրել
Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Արարատ» մարզաբազայում, որտեղ կայացած «Արարատ-05»-«Բերդավան-04» հանդիպումից անմիջապես հետո «Բերդավան 04» թիմի խաղացողը դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ ու սկսել է վիճաբանել մրցավարի հետ, որի ընթացքում մրցավարի հետ սկսել է վիճաբանել նաեւ «Բերդավան-04» թիմի մարզիչը:
Ծառայության վայրում եղել են Կոտայքի բաժնի ՊՊԾ դասակի 2-րդ ջոկի ավագ ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Ա. Բ.-ն, նույն դասակի 3-րդ ջոկի ոստիկան, ոստիկանության սերժանտ Ռ. Ս.-ն:
Ոստիկանները հետագա իրավախախտումները կանխելու նպատակով, միջամտել են վիճաբանությանը եւ փորձել են հանդարտեցնել «Բերդավան-04» թիմի մարզիչին, որի ընթացքում «Բերդավան-04» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները հարձակվել են նրանց վրա, եւ սկսել են ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել ոստիկաններին:
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացանք՝ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Հարգելի Առավոտ
Ձորաղբյուրի անվան մարզաբազա չկա: Ծիծաղելի ձեւակերպում է: Մարզաբազայի անունն է՝
Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող «Արարատ» մարզաբազա:
Շնորհակալություն դիտողության համար: Վրիպակը հիմա կուղղենք