Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 23-ին Հենֆորդում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ: Արտակ Բեգլարյանը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականին Արցախի ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը և մարդասիրական ու քաղաքական մարտահրավերները: Պետնախարարն ընդգծել է, որ հատկապես պատերազմի մարդասիրական հետևանքների վերացման ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերջնական իրացման գործում անհրաժեշտ է լայն միջազգային աջակցություն:
Դեյվիդ Վալադաոն վերահաստատել է իր աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Կողմերը մտքեր են փոխանակել առկա հիմնախնդիրների լուծման գործում ԱՄՆ կոնգրեսականների հնարավոր ներգրավվածության շուրջ:
Արցախի Հանրապետության պետական նախարարի գրասենյակի հաղորդագրություն