Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի». Փաշինյանը ԱԺ-ում խոսեց Հայաստանի արձանագրած ռեկորդային թվերից ու 2022-ի պլաններից

Հոկտեմբեր 25,2021 11:09

2022 թվականի պետական բյուջեի նախագիծն է քննարկվում ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր դիտարկումները՝ ասելով, որ այն անվանել են՝«Ամուր հիմքեր ստեղծելու՝ մեր հնգամյա ծրագրի իրագործման համար»:

Փաշինյանը նաեւ ասաց, որ 2021-ի սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 հազար 141 վճարվող աշխատատեղ, ՀՀ-ում նման ցուցանիշ երբեւէ չենք ունեցել. «Այս տարվա ցուցանիշը նախորդ տարվանից բարձր է 3%-ով: Ընթացիկ տարվա բարձր՝ 6,4% գնաճի ֆոնին սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա համեմատ աճել է 15,3%-ով, կամ 19 մլրդ 308 մլն դրամով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը 11,9%-ով աճել է: Էականորեն աճել է արտահանումը»:

Այսպես, Փաշինյանը սկսեց թվարկել, թե որ ոլորտներում է աճ գրանցվել ու նշեց, թե 2022-ի բյուջեն ինչ առաջնահերթությունների վրա է հիմնված՝ անվտանգության համակարգի բարեփոխում ու բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության եւ գիտության արդիականացում. «2022-ին պաշտպանական բյուջեն 2021-ի պլանի համեմատ ավել է 11%-ով՝ կազմելով ավելի, քան 345 մլրդ դրամ: Մենք հետեւողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով՝ քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի եւ սպայական ծառայության կերպարը, զարգացնելով ու բարելավելով ՀՀ պաշտպանական դոկտրինը: Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի սահմանների պաշտպանությունը շարունակում է մնալ կարեւորագույն առաջնահերթություն եւ խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթը ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերով»:

Նա ասաց, որ հետագայում ուզում են հասնել նրան, որ սահմանները պաշտպանեն միայն սահմանապահ զորքերը: Փաշինյանը հավելեց. «Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման եւ ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար»:

Ինչ վերաբերվում է մեր երկրի պաշտպանական ռազմավարությանը՝ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ն ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, ԶՈՒ-ն զարգացնելու եւ է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար. «ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031