Ռազմավարի այգում, որը Բաքվում ստեղծվել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո, փոփոխություններ են տեղի ունեցել։ Այժմ այնտեղ չկան հայ զինվորների մուլյաժներ, ոչ էլ՝ «թշնամու սաղավարտների» ցուցադրություն։ Ճիշտ է, JAMnews-ի աշխատակիցը պուրակում գտել է մի քանի «մոռացված» սաղավարտ։ Փորձագետն այս փոփոխություններն անվանել է կուլիսային բանակցությունների արդյունք։
Վերջերս տեղական մեդիայում լուրեր են հայտնվել, որ ռազմավարի պուրակից անհետացել են զինվորների սաղավարտներն ու մուլյաժները։ Պուրակի աշխատակիցները դա բացատրել են մոմե մուլյաժների վերանորոգման անհրաժեշտությամբ։ Սաղավարտների վերաբերյալ ոչ մի բացատրություն չի եղել։
JAMnews-ի աշխատակիցը գնացել է պուրակ, որ իր աչքերով տեսնի այնտեղ կատարված փոփոխությունները։ Պուրակում մուլյաժներ չկան, դա երևում է նաև լուսանկարներից։ «Սաղավարտների այգին» նույնպես չկա։
Սակայն «հայկական զինված ուժերի իմպրովիզացված խրամատում» աշխատակիցը հայտնաբերել է երկու «մոռացված» սաղավարտ «կրակակետերում»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում