Սյունիքի թիվ 34 եւ թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում հոկտեմբերի 24-ին կայացած նիստերում ամփոփվեցին հոկտեմբերի 17-ին Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում կայացած ավագանու ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները: Ըստ այդմ բաշխվել են մանդատները։
Գորիս համայնքը կունենա ավագանու 21 անդամ․ «Առուշ Առուշանյան» դաշինքին հատկացվել է 13 մանդատ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությանը՝ 1 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 7 մանդատ:
Տաթեւ համայնքի ավագանին բաղկացած կլինի 15 անդամից։ «Ապրելու երկիր» կուսակցությանը հատկացվել է 2 մանդատ, «Շանթ դաշինք» կուսակցությանը՝ 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 7 մանդատ:
Կարդացեք նաև
Տեղ համայնքի ավագանու 15 հոգուց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 10 մանդատ, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը կունենա 5 մանդատ։
Մեղրի համայնքի ավագանին եւս կունենա 15 անդամ։ «Ազատական» կուսակցությունը կունենա 2 մանդատ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2 մանդատ:
Ավագանու ցուցակներում ընդգրկված թեկնածուները ինքնաբացարկ կարող են ներկայացնել մինչեւ հոկտեմբերի 27-ը, ժամը 14.00-ը, իսկ նորընտիր ավագանու առաջին նիստերը կկայանան նոյեմբերի առաջին տասնօրյակում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ