Նախօրեին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տանը Արցախի հեղինակային երգի ակումբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հիշատակի միջոցառում՝ նվիրված ակումբի անդամ, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Արեն Միրզոյանին։
Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոսների անմար հիշատակը։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հերոսի մայրը՝ Լիլիթ Միրզոյանը, ասել է, որ Արենը միշտ էլ տարբերվել է իր սերնդակիցներից։
Կարդացեք նաև
«Արենը փոքր տարիքից ինքնուրույն երեխա էր, ընդունակ էր, ամեն ինչ շատ արագ էր սովորում և բացառիկ հիշողություն ուներ։ Երբ փողոցում իր հասակակիցները ավազով էին խաղում, նրան հետաքրքիր էր, թե քանի ավազահատիկ կա։Թվերը նրա տարերքն էին։ Լավ էր տիրապետում մաթեմատիկային, բայց ընտրեց ֆիզիկոս դառնալու ճանապարհը և անվճար ընդունվեց ԵՊՀ Ֆիզիկայի բաժինը։ Մենք նրան մեծացրել ենք «Դու ամեն ինչ կարող ես» կարգախոսով, և նա մշտապես համոզվում էր դրանում»,- պատմել է Լ. Միրզոյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում