Լրահոս
Օրվա լրահոսը

2002թ.-ին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր. Արսեն Թորոսյան

Հոկտեմբեր 24,2021 13:31

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է:

Պոլիոմիելիտը բարձր վարակելիությամբ վիրուսային հիվանդություն է: Այն ախտահարում է նյարդային համակարգը՝ առաջացնելով կայուն հաշմանդամություն, երբեմն՝ մահ: Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։

Ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ պոլիոմիելիտի դեմ իրականացվող պատվաստումների շնորհիվ հիվանդությունն աշխարհում գրեթե վերացել է. միայն Աֆղանստանում և Պակիստանում է դեռևս շարունակվում վայրի պոլիովիրուսի շրջանառությունը: 1988թ.-ից վայրի պոլիովիրուսի դեպքերի թիվը իջել է 99%-ով` 350.000-ից իջնելով 175 դեպքի 2019թ.-ին:

Հայաստանի Հանրապետությունում 1995թ.-ից չի արձանագրվել պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002թ.-ին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և առ այսօր, շնորհիվ պատվաստումների բարձր ցուցանիշի, հաջողությամբ պահպանում է այդ կարգավիճակը:

Պոլիոմիելիտի դեմ պայքարի գործում մեծ կարևորություն ունի կենդանի թուլացված վիրուսով բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութի փոխարինումը ինակտիվացված վիրուսով պատվաստանյութով և այս նպատակով 2019թ.-ի փետրվարից մեր երկիրը փոխարինել է կենդանի բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութը ինակտիվացված պատվաստանյութով ՝ վեցավալենտ պատվաստումների մեկ դեղաչափի ներդրմամբ, որը միանգամից պաշտպանում է հետևյալ հիվանդություններից` դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեմոֆիլիա Բ, հեպատիտ Բ և պոլիոմիլեիտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031