Լրահոս
Օրվա լրահոսը

2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ եւ թիմային 3-րդ տեղ

Հոկտեմբեր 24,2021 12:50

Այսպիսին է Բուդվայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի արձանագրած արդյունքը նորանշանակ ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ:

Չերնոգորիայում ռինգ մտած մեր 15 բռնցքամարտիկներից հինգը տուն են վերադառնում մեդալով. երկուսը՝ ոսկե, երկուսը՝ արծաթե, մեկը՝ բրոնզե: Այսպիսի արդյունք այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնություններում մասնագետները, կարծես թե, չեն հիշում:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը եւ 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, փոխչեմպիոն են դարձել 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը եւ 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, իսկ տղաների 60 կգ քաշային կարգում հանդես եկող Էրիկ Իսրայելյանը արժանացել է բրոնզե մեդալի: Շրջանառվող տեղեկություններով մեր բռնցքամարտիկները ավելի շատ մեդալներ նվաճելու հնարավորություն են ունեցել:

Թիմային պայքարում Հայաստանը նվաճել է մրցանակային 3-րդ տեղը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031