Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի այս որոշման հետ կապված կքննարկենք նաև ԲԴԽ դիմելու հարցը․ Ջանիբեկ Հայրապետյանի պաշտպան

Հոկտեմբեր 23,2021 23:10

Ջանիբեկ Հայրապետյանի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանի ֆեյսբուքյան գրառումը

Քանի որ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին կալանավորելու վերաբերյալ տեղեկատվությունը շրջանառության մեջ դրվեց լրատվամիջոցներով, ուստի անդրադառնամ այդ գործով որոշ հանգամանքների։

Նախ նշեմ, որ հանդիսանում եմ Ջանիբեկ Հայրապետյանի պաշտպանը և վստահեցնում եմ, որ նրա նկատմամբ տեղի է ունենում ապօրինի քրեական հետապնդում` շինծու մի գործով։ Այս պահին նպատակահարմար չեմ գտնում քննարկել գործով ձեռք բերված տվյալները և այն, որ Ջանիբեկ Հայրապետյանը կապ չունի իրեն մեղսագրվող մեղադրանքի հետ, սակայն չեմ կարող չանդրադառնալ նրան, որ գոնե ինձ համար բացահայտում էր. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի` ինչպես կասեր հարգանքի արժանի Դատավոր պարոն Մարաբյանը, պատմուճանով դատախազ լինելու հանգամանքը։

Ափսոսում եմ, որ դատական համակարգում նման դատավորները գնալով շատանում են և որոշում մարդկանց ճակատագրեր։ Ջանիբեկ Հայրապետյանին կալանավորելու որոշումն անպայման բողոքարկելու եմ, այն ակնհայտ անհիմն է, չպատճառաբանված և դրանից միայն հասկացվում է այն, որ Մարգարյանը կատարեց ամեն գնով միջնորդությունը բավարարելու իր հերթական առաքելությունը։

Դատավորի այս որոշման հետ կապված կքննարկենք նաև ԲԴԽ դիմելու հարցը։

Հ.Գ. Բա վեթինգից ի՞նչ կա…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031