Այսօր Արցախի Մարտունի քաղաքում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Օնիկ Հովսեփյանի հիշատակին կառուցված հուշաղբյուրի և խաչքարի բացման արարողությունը, որին ներկա էին Օնիկի մարտական ընկերները, շրջանի ղեկավարությունն ու համաքաղաքացիներ:
Հուշաղբյուրի բացումը կատարել է հերոսի որդին՝ Դավիթն ու եղբայրը՝ Սիմոն Հովսեփյանը, իսկ խաչքարի բացումը՝ մարտական ընկերներ Արտաշ Արտաշյանն ու Սպարտակ Ավագյանը։
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում Օնիկի քույրը՝ Վեհանուշ Հովսեփյանն ասել է, որ խաչքարի մոտ տեղադրվել են վերջին պատերազմում զոհված 48 հերոս մարտունեցիների լուսանկարները։
Նշենք նաև, որ Օնիկ Հովսեփյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր է:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ Մարգարիտա ՊԵՏՐՈՍՅԱՆԻ