Արարատի մարզի Բանավանում բացվեց հուշահամալիր՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:
Հուշահամալիրի կառուցման համար Բանավանի բնակիչներն ունեցել են իրենց ներդրումը, աջակցել են ոչ միայն կառուցման աշխատանքներին, այլև ունեցել են ֆինանսական ներդրում:
Մինչ հուշարձանի բացումը Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը Տերունական աղոթք հնչեցրեց, որից հետո տեղի ուենցավ խաչի բացման և օրհնման արարողությունը:
Արարողությանը ներկա էին զոհվածների ծնողները, Արարատի քաղաքապետարանի ներկայացուցիչները և այլ հյուրեր:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում ելութ ունեցան Արարատի երաժշտական դպրոցի դուդուկի բաժնի սաները և պարի խումբը:
Մարիամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ