Նոյեմբերի 1-ից 7-ը Սերբիայում կայանալու է ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի մարզիչները հրապարակել են թիմի կազմը: Բելգրադի մրցագորգերում կգոտեմարտեն. 55 կգ՝ Աշոտ Մխիթարյան, 60 կգ՝ Տիգրան Մինասյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 67 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, 72 կգ՝ Շանթ Խաչատրյան, 77 կգ՝ Սամվել Գրիգորյան, 82 կգ՝ Ռաֆիկ Հակոբյան,, 87 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 97՝ Ալբերտ Յեղիկյան եւ 130 կգ՝ Դավիթ Օվասապյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ