Լրահոս
Օրվա լրահոսը

«Ովքեր իրենց մեջ արվեստ ունեն, իրականություն կեղծողներ են»

Հոկտեմբեր 23,2021 12:30

Ասում է երիտասարդ ռեժիսոր Նարեկ Հակոբյանը

– Ինչո՞ւ հենց «իրականությունը կեղծող ռեժիսոր»։ Ե՞րբ որոշեցիր լինել այդպիսին:

– Ովքեր իրենց մեջ արվեստ ունեն` իրականություն կեղծողներ են։ Միգուցե իրենց համար, բայց ինչ վերաբերում է ինձ, ես այն կարծիքին եմ, որ իհարկե ռեժիսորները իրականություն կեղծողներ են։ Թե այլաբանորեն ինչպես են ներկայացնում հանդիսատեսին, դա արդեն իրենց ինդուվիդուալ մոտեցումն է։
Ես այդպես չեմ որոշել լինել, ես այդպես ծնվել եմ։ «Իրականություն կեղծող» արտահայտության մեջ մի փոքր սարկազմ կա, բայց ավելի տիպիկ ռեժիսորի մասնագիտությունը ինձ համար նկարագրել չէի կարող։

– Ժամանակի ու տարածության մեջ ինչ հակասություններ ես տեսնում…

– Բնականաբար կան, որոշ երեւույթներ, դեպքեր որոնք հակասությունների տեղի են տալիս ու դրանց մասին մտածելը կարծում եմ երբեմն եւ լավ է եւ վատ։ Ինչեւէ չեմ ուզում օրինակներ բերել։ Յուրաքանչյուր ոք, կարծում եմ տարածության եւ ժամանակի հակասությունների կրողն է։ Իմ կյանքում դրանք կարող են տեղի ունենալ վայրկյանների ընթացքում։

– Ե՞րբ ես տագնապում եւ հասկանում, որ այդ երեւույթը քեզ հանգիստ չի տալիս: Եղե՞լ է նման բան:

– Ոչ այդքան տագնապ, որքան մտահոգություն, որը լինում է աշխատանքի մեջ, երբ պատրաստվում եմ օրինակ հերթական նկարահանմանը։ Պատճառները շատ են, օրինակ՝ տագնապը սկսվում է այն ժամանակ երբ որոշում եմ, թե երգչի տեսահոլովակի իդեան, գաղափարը ինչպես պետք է լինի։ Ինչպես դա կընդունվի հանդիսատեսի կողմից, այդքան տագնապ ու մտահոգություն չի առաջացնում, որքան թե արդյո՞ք այստեղ կերեւա իմ ռեժիսորական ձեռագիրը եւ ի՞նչ կտա այն հանդիսատեսին։ Որովհետեւ կա հստակ սկզբունք ինձ համար՝ կադրը պետք է ունենա պատմություն։

– Ռեժիսորի համար ստեղծագործելո՞ւ աշուն է:

– Եթե ռեժիսոր է, ուրեմն կապ չունի աշուն է թե գարուն։ Սա իհարկե սուբյեկտիվ կարծիք է, բայց ռեժիսորի համար պետք է միշտ լինի տարվա 5-րդ 6-րդ եւ 7-րդ եղանակը։

– Քո գործունեության ընթացքում ամենաշատն ինչի՞ց ես կախված եղել: Ինչո՞ւ…

– Գաղափարից։ Եվ թե այդ գաղափարը իրականացնելու համար ներգրավելու մարդկանց։ Ինչպես եմ նրանց տանելու այդ գաղափարի իրականացմանը։ Թերեւս ամենակարեւորն է։

– Փորձե՞լ ես ռեժիսորական պատասխանատվությունն ասոցացնել առօրյա կյանքի պատասխանատվության հետ:

– Ռեժիսուրայի մեջ պետք լինել պերֆեկցիոնիստ։ Դա երեւի գալիս է, նրանից, որ փորձում եմ գրագետ մատուցել ամեն ինչ։ Իսկ կյանքում պերֆեկցիոնիզմը չեմ ընդունում։

– Կինոկադրի եւ իրական աշխարհի մասին…

– Կինոն նույն իրականությունն է։ Թերեւս նորություն չեմ ասի, բայց մարդիկ ֆիլմ նայելիս ավելի են բացահայտում իրենց ներսի մարդուն քան իրականում կան։ Պարզ օրինակ, եթե մի ֆիլմում որտեղ մուրացկանի նկարեն, բոլորի մոտ խղճահարություն կառաջանա, պատրաստ կլինեն օգնել, բայց (թերեւս բայցից առաջ ասված բոլոր խոսքերը անիմաստ են) իրական կյանքում, երբ հանդիպեն նույն կարգավիճակով մի մուրացկանի, որ իրենցից գումար կմուրա պատասխանը կլինի հետեւյալը.

– Գնա աշխատիր…
Հիմա վերադառնանք կինոդիտողին, ով լրիվ ուրիշ մարդ էր եւ փորձենք համեմատականներ անցկացնել։

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

22.10.2021 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031