Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական աստվածային այբուբենը

Հոկտեմբեր 23,2021 12:00

Խոնարհվում եմ Մեսրոպ Մաշտոցի առաջ, որ կարողացավ վերագտնել եւ մեզ փոխանցել աստվածների բերած, աստվածների կողմից մեզ պարգեւած բազմաշերտ, բազմիմաստ լեզուն եւ այբուբենը: Մենք խոսում ենք աստվածների գերագույն աստված հայ աստծո լեզվով: Մեր այբուբենը Հայ աստվածների այբուբենն է, որտեղ թաքնագրված են աշխարհարարման համար Երկիր մոլորակ ժամանած 3 տարբեր աստվածների անունները, նրանց արարած հասարակ եւ ազնվարյուն մարդկանց անուններն ու կարգաթվերը:

Մեր այբուբենը գրված է արեգակնային տիրույթին համահունչ եւ կոչվում է արեգակնային, ինչը հասկանալու համար դիմենք ֆիզիկային ու աստղագիտությանը: Մենք ֆիզիկայից գիտենք, որ բոլոր տիեզերական մարմինները միմյանց կապված են ձգողական ուժով: Մի տիեզերական մարմնից մյուս տիեզերական մարմին տեղափոխվելու համար պետք է հաղթահարել տվյալ մարմնի ձգողական ուժը: Այսօր արեգակնային տիրույթի համար գործում է 1-ին, 2-րդ, 3-րդ տիեզերական արագություն հասկացությունը: 1-ինն այն է, որի դեպքում մարմինը (տիեզերանավ) կարողանում է մասամբ հաղթահարել երկրի ձգողական ուժը եւ պտտվել Երկրի առանցքի շուրջ, երկրային տիեզերքում: Այդ արագությունը հավասար է 7,9 կմ/վրկ-ի: Որպեսզի տիեզերանավը կարողանա ամբողջությամբ հաղթահարել երկրի ձգողական ուժը, նրան էլ ավելի մեծ արագություն է պետք, որը հավասար է 11,2 կմ/վրկ արագության:

Դա 2-րդ տիեզերական արագությունն է: Որպեսզի տիեզերանավը հաղթահարի արեգակի ձգողական ուժը, նրան էլ ավելի մեծ արագություն է պետք: 3-րդ տիեզերական արագությունը հավասար է 16,7 կմ/վրկ-ի, որի դեպքում տիեզերանավը հաղթահարում է արեգակի ձգողական ուժը եւ դուրս գալիս համաստեղությունների տիրույթ: Այստեղից հասկանում ենք, որ 17-ը արեգակնային տիրույթից դուրս է:

Մեր այբուբենի գաղտնագրերը 1-16-ի տիրույթում են, որտեղ 1-10-ը երկրային տիրույթն է, 11-16-ը՝ արեգակնային տիրույթը, բայց քանի որ զրոն թիվ չի համարվում, ուստի 1-9 պարզ միանիշ թվերով գաղտնագրված են Երկիր մոլորակին վերաբերող բոլոր նյութերն ու անունները: Իսկ 11-16 երկնիշ թվերով գաղտնագրված են արեգակնային տիրույթին եւ տիեզերքին վերաբերող նյութերն ու անունները: Օրինակ, ջուր` 27+34+32=93, 9+3=12: Եթե ջուրը վերաբերվեր արեգակնային տիրույթին, ապա նրա կարգաթիվը կլիներ 12, բայց քանի որ ջուրը երկրային նյութ է, կատարում ենք 2-րդ պարզեցումը՝ 12=1+2=3, ուստի ջրի կարգաթիվը 3 է:

Այժմ, որպեսզի ավելի ընկալելի լինի, գաղտնագրերի վերծանման համար դիմենք աստղագիտությանը եւ Աստվածաշնչին: Աստղագիտությունից գիտենք, որ Երկիր մոլորակն արեգակի շուրջ պտտվում է 365 օր 6 ժամ: Ի դեպ, 365 օր 6 ժամը նույնպես գաղտնագիր է: Եթե 365,6-ից ստորակետը մեկ նիշ հետ ենք տանում, ապա ստացվում է 36, 56՝ ճիշտ մարդու մարմնի ջերմաստիճանը: Ըստ Աստվածաշնչի, Աստված 4 օրում արարեց աշխարհը, բացի մարդուց: Նա 5-րդ օրը ձեռնամուխ եղավ մարդու արարմանը, սակայն միայն 6-րդ օրը վերջին պահին կարողացավ շունչ տալ մարդուն: Քանի որ 6-րդ օրն էր արարել մարդուն, ուստի նրա կարգաթիվը 6 դրեց, իսկ անունը` Ար (Արարիչ, շատ մարդ ստեղծող):

Ստուգաբանենք Ար-ը. Ա=1, ր=32, 1+32=33, 3+3=6: Այդ 6-ը հասարակ մարդու կարգաթիվն է: Աստվածաշնչից գիտենք, որ Աստվածները հետագայում սկսեցին հարաբերվել հասարակ մարդկանց հետ, եւ նրանցից սերվեցին ավելի ունակ, ավելի կատարյալ, ինչպես ասում են` ազնվարյուն մարդիկ: Քանի որ նրանք ավելի կատարյալ էին, ավելի ունակ, ուստի նրանց կարգաթիվը պետք է լիներ ավելի բարձր:
Հիմա դիմենք մեր հարուստ լեզվին: Մենք ունենք իր-ար խառնվեցին, իր-արից տարբերվում են: Ար-ը, իմացանք, 1-ին մարդն է, իր-ը մեր հասկացողությամբ առարկա է: Տարօրինակ է: Ստուգաբանենք իր-ի կարգաթիվը` Ի 11 Ր 32, 11+32=43=4+3=7: 7 մեկ աստիճանով ավելի բարձր, քան Ար-ի կարգաթիվը` 6, ուրեմն Իր-ը=7-ը ազնվարյուն մարդու կարգաթիվ է, ազնվարյուն մարդու տեսակ: Այժմ վերծանենք Աստուած (մոգ, բոգ) բառը: 1+29+31+34+ 1+14=110: Քանի որ Աստվածները տիեզերական են, ուրեմն նրանց կարգաթիվը պետք է լինի երկնիշ 11: Այս դիտարկումով հասկանում ենք, որ Աստվածներն իրենց կարգաթիվը դրել են 11` մեզ հուշելու համար, որ իրենք եկել են Երկիր մոլորակ 2-րդ տիեզերական արագությամբ: Կրկին դիմենք մեր լեզվին: Ունենք ի վերուստ, ի սկզբանե, ի վերջո Ի-ն վերեւից, Ի-ն սկիզբ մեզ, որ այն եկել է տիեզերքից:

Նայում ենք Ի-ի կարգաթիվը` ճիշտ եւ ճիշտ` 11 Աստծո կարգաթիվ: Ուրեմն, Ի-ն Աստծո անուն է: Ի Աստվածները եկել են Երկիր մոլորակ, արարել իրենց նմանակներին: Չ-ին՝ չ=25=2+5=7: ԻՆ՝ 11+22=33=6 հասարակ մարդու կարգաթիվ: Ուրեմն, Ի Աստվածները եկել են Երկիր մոլորակ, արարել իրենց նմանակներին եւ անունները դրել ԻՆ, հետագայում հարաբերվելով նրանց հետ` առաջացել են ազնվարյուն մարդիկ Իր-էրը եւ Չ-երը: Ի 11, Ին 6, Իր 7: Այսպիսով (11+32=43= 4+3=7), մենք դեղին մաշկ ունեցող տեսակն ենք:
Այժմ գտնենք սեւ մաշկ ունեցող Աստծո անունը: Նորից դիմում ենք մեր լեզվին: Էն տեղից եկավ, խմում ենք Էն կետի կենացը: Անորոշ տեղից եկավ, խմում ենք Էն կետի կենացը, որին չենք տեսել, բայց որին ձգտում եւ ցանկանում ենք: Շումերական սեպագրերից Էն-կի, Էն-լիլ անունները: Վերծանենք Էն-ը 7+22=29= 2+9=11 Աստծո կարգաթիվ: Ուրեմն, Էն-ը Աստծո անուն է: Նայում ենք Է-ի կարգաթիվը 7 ազնվարյուն մարդու կարգաթիվ:

Է, Էֆիոպներ Էֆ: Մեր այբուբենում ֆ հնչյուն չի եղել: ԷՓ 7+35= 42=6: Էն աստվածները եկել են Երկիր մոլորակ, արարել իրենց նմանակ ԷՓ(Ֆ)-երին, հարաբերվել եւ առաջացել են Է-երը: Այսպիսով, Էն 11 ԷՓ(Ֆ) 6 Է7: ԷՓ(Ֆ)=7+35=42=6, Է=7:
Այժմ վերծանենք անունը Հայ 16+1+ 21=38=3+8=11 Աստծո կարգաթիվ: Հայք 16+1+21+36=74=7+4=11 (Հայկ համաստեղություն): Ուրեմն, ՀԱՅ աստվածները եկել են Հայկ համաստեղությունից, Արարիչ աստված արարեց իր նմանակին եւ անունը դրեց Ար (Ար-մեն): Հետագայում հարաբերվելով Արերի հետ, առաջանում են ազնվարյուն մարդիկ: Անունը դնում է Հ (Հը, ոնց ես, Հ 16=1+6=7): Հետագայում, երբ աստվածները հեռացան Երկիր մոլորակից, մենք մեզ անվանեցինք մեր աստվածների անունով՝ ՀԱՅ: Մենք հայ աստվածների հետնորդներն ենք, ժառանգորդները:

Սերյոժա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

22.10.2021 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031