Գորիսի նորընտիր քաղաքապետ, ԱԱԾ-ի «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող Առուշ Առուշանյանը պատասխանել է մեր մի քանի հարցին:
– ՔՊ թեկնածուն ընտրություններից հետո հայտարարեց, որ Գորիսն է պարտվել, ոչ թե ինքը։ Ըստ Ձեզ, ի՞նչ է նկատի ունեցել:
– Նախ արձանագրենք որ Գորիսը երբեք եւ ոչ մի ժամանակաշրջանում չի պարտվել եւ չի էլ պարտվելու, իսկ ինչ վերաբերվում է այդ անձի հայտարարությանը, ապա արժանի չեմ համարում նման անպատիվ հայտարարությունը մեկնաբանել:
– Եթե իշխանությունը, այդուհանդերձ, Ձեզ շարունակի պահել անազատության մեջ, համայնքի ղեկավարումը չի՞ տապալվի:
Կարդացեք նաև
– Իհարկե ոչ, ավելին ասեմ` ես կալանավայրից արդեն 3 ամսից ավելի ղեկավարում եմ Գորիս համայնքը եւ համոզված եմ, որ շուտով արդարությունը կվերականգնվի, եւ ես, գտնվելով ազատության մեջ, նույն ոգով կշարունակեմ ղեկավարել Գորիս համայնքը:
– Ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին է խոսվում, որ իշխանությունը Ձեզ «թողեց» Գորիսը, բայց Դուք էլ այսուհետ չպետք է խոչընդոտեք անվտանգային հարցերին։ Նման խոսակցություններ կան, ի՞նչ կասեք։
– Նախ եկեք մի բան ֆիքսենք` ես երբեք չեմ պայմանավորվում, իսկ ինչ վերաբերում է անվտանգության հարցին, ապա եթե Դուք նկատի ունեք քննարկվող միջանցքի կամ նվեր տված ճանապարհի եւ Սեւ լճի հարցերը, ապա վստահ կարող եմ Ձեզ ասել, որ մինչեւ վերջ պայքարելու եմ մեր պատմական հայրենիքը հետ վերադարձնելու ուղղությամբ:
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում