ԱՊՀ երկրների «անճոռնի ճուտիկը» փորձում է սեպ խրել անդամ երկրների ու նրանց հնարավոր դաշնակիցների միջեւ. այսպես, առանց փաստ ու փաստարկի, միջազգայնորեն ընդունված նորմերը անտեսելով ու դատավորի կեցվածքով, հայտարարում է, թե Հայաստանն ու Իրանը համատեղ զբաղվել են թմրամիջոցների թրաֆիքինգով։
Իհարկե, նրան ձեռնտու չեն ո՛չ հայ-ռուսական, ո՛չ էլ հայ-իրանական հարաբերությունները, եւ նա ամեն կերպ ջանում է ոչ միայն մեկուսացված պահել հայերին` դարձնելով նրան առավել խոցելի, այլեւ Իրանի՛ն զրկել տարածաշրջանում դերակատարությունից, իսկ ռուսների դեմ դեռեւս չի համարձակվում ակնառու բարբաջել սոսկ այն պատճառով, որ Ռուսաստանը չմիավորվի այլ ուժերի հետ` ընդդեմ Ադրբեջանի. այլ կերպ` Ռուսաստանին էլ այսպես է փորձում «մեկուսացնել» հնարավոր դաշնակիցներից, հատկապես Իրանից, որը հնարավոր է միավորվի Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած տերությունների հետ՝ լուրջ խոչընդոտ դառնալով Էրդողանի` աշխարհի քարտեզը վերաձեւելու աշխարհակործան ծրագրի իրականացման ճանապարհին։
Իսկ որ այդ ծրագիրն արդեն իսկ առաջընթաց է արձանագրել Ռուսաստանից նրա ազդեցության գոտիները բաժանելու հարցում, ակնառու է Ուկրաինայի, Վրաստանի օրինակով եւ այսօր էլ նրանից Հայաստանը բաժանելու փորձերով։ Ասել, թե այդ վտանգը չեն զգում ԱՊՀ երկրները, միամտություն կլինի. հենց միայն այն, որ Բելառուսն ու Ռուսաստանը միություն կազմեցին, վտանգն զգալու եւ պաշտպանվելու վառ օրինակ է։
Ռուսաստանի եւ Բելառուսի պաշտպանության նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստում Սերգեյ Շոյգուն ընդգծել է. «Ընդլայնվում է ՆԱՏՕ-ի բլոկի առաջավոր ներկայությունը Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության սահմանների մոտ, կատարելագործվում է նրա ռազմական ենթակառուցվածքը, ստեղծվում են սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ նյութական միջոցների պաշարներ, մշակվում են զորքերի տեղափոխման միջոցառումներ…»:
Կարդացեք նաև
Չմոռանանք Թուրքիայի ներկայությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ցանկում եւ չմոռանանք, թե Արցախի դեմ Ադրբեջանի տարած հաղթանակի հարցում ինչ դերակատարություն ունեցավ Թուրքիան, եւ ում է պարտական իր հաղթանակով Ադրբեջանը, եւ ում ասեղն է թելում Ալիեւը` օգտագործելով բարձր ամբիոնները…
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում