Արման Թաթոյանի վարկանիշը, տարբեր հարցումներով, ամենաբարձրերից է մեր երկրում: Բնական է, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին այս ամենը չպետք է դուր գար, ու նրանք անհամբեր սպասում են՝ երբ են «ազատվելու» Թաթոյանից։ Վերջին օրերին իշխանավորները հարձակման նոր դոզա են սկսել ՄԻՊ-ի դեմ՝ միաժամանակ չթաքցնելով իրենց ոգևորությունը, որ Թաթոյանի պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս: Ինչպես հայտնի է, փետրվարին լրանում է Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը, և ԱԺ-ն պետք է ընտրի նոր ՄԻՊ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ընթացքում իշխանությունները ինտենսիվ զբաղված են իրենց քիմքին հաճելի թեկնածուի փնտրտուքներով, որպեսզի փետրվարին կարողանան խորհրդարանին ներկայացնել։ Խոսքն այնպիսի թեկնածուի մասին է, որը կլինի իշխանությունների հլու կամակատարը: Այսինքն, ՄԻՊ-ը հերթական ինստիտուտն է, որը Նիկոլ Փաշինյանը ցանկանում է «զավթել»:
Մեր աղբյուրների փոխանց մամբ, արդեն մի քա նի քննարկումներ են եղել, իշխանության կուլիսներում շրջանառվում են տարբեր անուններ, սակայն դրանց շուրջ դեռևս չկա կոնսենսուս:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում