Հայաստանի մշտական բնակչությունն, ըստ պաշտոնական տվյալների, 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 964 հազար 600 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակչության թիվն ավելացել է 1600-ով:
Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 1992-ից ի վեր Հայաստանում միայն՝ 2004, 2005 եւ 2006 թվականներին է միգրացիոն հոսքը եղել դրական:
2018-ի հեղափոխությունից հետո պատկերը փոխվել է: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2018-2021 թվականներին Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում, Հայաստան ժամանել է 38 հազարից ավելի մարդ:
Չնայած այս ամենին, արտագաղթի թվերը Հայաստանում շարունակում են իրենց կայուն դիրքերում մնալ: Այս տարվա 9 ամսում երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 1 մլն 704 հազար 978 մարդ:
Կարդացեք նաև
«Զվարթնոց» օդանավակայանից այս տարվա սեպտեմբեր ամսին մեկնել է 274 հազար 637 մարդ, իսկ «Շիրակ» օդանավակայանից 6633 մարդ:
1991 թվականին Հայաստանի մշտական բնակչությունը կազմում էր 3 մլն 574 հազար 500 մարդ, երեսուն տարի անց պատկերը փոխվել է բացասական սալտոյով՝ 609 հազար 900-ով:
Հասմիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում