Լրահոս
Օրվա լրահոսը

Team Telecom Armenia-ն դարձավ SSSholidays-ի գլխավոր հովանավոր

Հոկտեմբեր 22,2021 18:25

Team Telecom Armenia-ն դեկտեմբերի 6-12-ին Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցող SSSholidays միջոցառմանը հանդես կգա որպես գլխավոր հովանավոր։

Seaside Startup Summit-ը ներկայանում է նոր ֆորմատով, որը առաջին անգամ կանցկացվի ԱՄԷ-ի Ռաս Ալ Խայմա էմիրությունում DoubleTree by Hilton հյուրանոցում։ Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ և շուրջ 15 ստարտափ թիմ: Այս նորաստեղծ ընկերությունների համար մշակվում է մենթորշիփի հիման վրա կառուցված կրթական ծրագիր, որից հետո վերջիններս կմասնակցեն Startup Battle-ի։ Գլխավոր մրցանակը Team Telecom Armenia ընկերություն կողմից կհանձնվի հաղթող ստարտափ թիմին։

«Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացումը և տեխնոլոգիական միջոցառումների կայացումը մեր թիմի ուշադրության կենտրոնում են։ Ուրախ ենք, որ Seaside Startup Summit-ը ներկայանում է այսպիսի հետաքրքիր ձևաչափով և վստահ, որ այս համագործակցության արդյունքները կնպաստեն մասնակից ընկերությունների և մրցակից ստարտափների զարգացմանը», – նշել է Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

SSSholidays միջոցառման մանրամասներին և մասնակցության ձևաչափերին կարող եք ծանոթանալ ընկերության կայքէջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031